20:11 , 29 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շվեդիայի դպրոցներից մեկում բարձրդասարանցիները ուսուցիչներին թունավորված սուրճ են տարել, գրում է The Local-ը:
1 ամսում ուսուցիչները 3 անգամ դիմել են բժիշկներին վատ ինքնազգացողության պատճառով, որն առաջանում էր ամեն անգամ սուրճ խմելուց հետո:
Փորձաքննության տարված ըմպելիքի նմուշը պարունակել է թույնի որոշակի քանակություն, ենթադրաբար՝ առնետի թույնի:
Դպրոցի տնօրեն Եվա Ստորմհարդը հայտնել է, որ դպրոցը ստիպված է եղել դիմել ոստիկանություն, քանի որ «աշակերտները վտանգավոր են դարձել իրենց ու շրջապատողների համար»: