00:57 , 30 հոկտեմբեր, 2013
Բժիշկը հիվանդին.
- Ձեզ հարկավոր է անհապաղ նիհարել, խիստ դիետա պիտի պահպանեք, հրաժարվեք քաղցրից, հացաբուլկեղենից: Ոչ մի սպիրտային խմիչք, ծխախոտ, սուրճ, նվազագույնի պետք է հասցնեք սեքսուալ հարաբերությունները… հա, ամենակարևորը, ավելի շատ հրճվեք կյանքով…
***
Մի հայ հարցնում է մյուսին.
- Դու չես մոռացել, չէ՞, որ ինձ 100 դոլար պարտք ես:
- Ի՞նչ ես ասում, մինչև կյանքիս վերջը կհիշեմ:
***
Պանդոկում հաճախորդին սպասարկում է մի շատ հմայիչ մատուցողուհի:
Լավ ճաշելուց հետո հաճախորդը հաշիվը փակում է ու դիմում մատուցողուհուն.
- Ասացեք, կան արդյոք երեք բառ, որոնք լսելը ձեզ համար միշտ հաճելի է:
- Այո, իհարկե:
- Ուզում եք` ես կռահեմ:
- Փորձեք:
- Ես ձեզ սիրում եմ:
- Ի՞նչ եք ասում, բոլորովին էլ այդ բառերը չեն, այլ Մանրը պետք չէ:
***
Կինը ամուսնուն.
- Մեր հեռախոսի հետ ինչ-որ բան է պատահել. ես զրուցում էի ընկերուհուս հետ, և մենք բոլորովին միմյանց չէինք հասկանում:
- Իսկ դուք փորձել եք խոսել հերթով:
***
Կինը ամուսնուն.
- Չես պատկերացնում, թե ինչքան ցրված եմ դարձել վերջերս:
- Ինչ է պատահել:
- Այսօր խանութ գնացի քեզ համար վերնաշապիկ գնելու, բայց ինձ համար գլխարկ գնեցի:
***
Հանգստյան տան տնօրենը ողջունում է այցելուների նոր խմբին.
- Բարով եք եկել: Հավատացնում եմ, մեզ մոտ դուք կզգաք ինչպես տանը:
Լսվում է վրդովված ձայն.
- Անմիջապես վերադարձրեք իմ փողերը. ինձ այստեղ նորմալ հանգիստ էին խոստացել:
***
Ամերիկուհի զբոսաշրջիկը Հունաստանում, Ակրոպոլիսի փլատակների մոտ ասում է ընկերուհուն.
- Ինչ լավ արեցի, որ մեքենան հետս չբերեցի. ամուսինս նկարները տեսնելով` մտածելու էր, թե այս ամենը ես եմ արել:
***
1937 թվականն է: Երկու բանտարկյալ զրուցում են.
- Ինչի համար ես բանտում:
- Ծուլության պատճառով:
- Այսինքն:
- Գաղափարական զրույց ունեցա հարևանիս հետ և որոշեցի առավոտյան, ուր որ պետք է, հայտնել այդ մասին: Բայց ինքն ավելի արագ գործեց. հենց գիշերով գնաց ինձ մատնեց:
***
Մեկն իր ծանոթներից մեկի մասին պատմում է.
- Նա նոր մեթոդով դիետայի է անցել. անընդհատ սոխ ու սխտոր է ուտում: Ճիշտ է` կշիռը նույնն է, բայց հեռվից բոլորին ավելի նիհար է թվում:
***
Ուսուցչուհին դասարանում հարցնում է.
- Երեխաներ, ձեզանից ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկի կյանքը փրկե՞լ է:
- Ես,- ձեռք է բարձրացնում Ջոնը:
- Այդ ինչպես:
- Ես քրոջս հակաբեղմնավորիչ հաբերը վիտամիններով եմ փոխել:
***