Ավելի քան 1 մլն իտալացի աշխատում է քաղաքականության ոլորտում


16:02 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իտալիայում ավելի քան 1 մլն մարդ գոյության միջոց է վաստակում քաղաքականության ոլորտում, ինչն այն դարձնում է երկրում խոշորագույն ոլորտը: Այս մասին գրում է The Local-ը՝ հղում անելով իտալական արհմիությունների զեկույցին:

Ինչպես հաղորդվում է՝ 1.1 մլն մարդ ուղիղ կամ անուղղակի աշխատանքային կապ ունի երկրի կառավարության հետ:

«Պետական միջոցների մեծ մասը գնում է պետական ընկերությունների 487 հազար «խորհրդականների» վճարմանը: Բացի դրանից՝ 390 հազար մարդ աշխատում է քաղաքական կուսակցություններում»,- ասվում է զեկույցում: