15:48 , 29 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Միլան»-ի ղեկավարությունն ուսումնասիրում է «Ատլետիկո Մինեյրո»-ի բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոյի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Իտալական թիմն անհաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում, և ակումբի ղեկավարները մտադիր են հզորացնել թիմի կազմը: «Միլան»-ում կարծում են, որ ֆուտբոլիստը կօգնի թիմին հաղթահարել դժվարությունները:
Հիշեցնենք` Ռոնալդինյոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բեշիկտաշ»-ը: