Bild. «Բարսելոնան» և Տեր Շտեգենը համաձայնության են եկել


13:56 , 29 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում». տեղեկացնում է Bild-ը:

Կատալոնացիները 21-ամյա դարպասապահի համար կվճարեն 10 մլն եվրո: Ակնկալվում է որ կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ կատալոնացիների ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսը մրցաշրջանի ավարտին թիմը կլքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Նշենք, որ ինքը՝  դարպասապահը հայտարարել է, որ տեղյակ չէ այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս թիմի խաղերի վրա: