Վիեննայում սկսվել է Իրանի և ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների երկրորդ օրը


13:48 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վիեննայում այսօր սկսվել է Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցությունների երկրորդ օրը: Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին քայլերն ուղղել է ԱԷՄԳ-ի կենտրոնակայան՝ հրաժարվելով մամուլի համար մեկնաբանություններ անելուց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Երկուշաբթի այնտեղ տեղի է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչիի հանդիպումը, որի ժամանակ իրանցի դիվանագետը հայտնել է միջազգային կազմակերպության հետ հարաբերություններում «նոր մոտեցման» անհրաժշտության մասին:

Երկուշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, տեղի է ունեցել պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին մասը: Կողմերը խոստացել են բանակցությունների ավարտին հայտարարություն անել: