Թուրքիայում կանանց բանտերից մեկում տեղի է ունեցել խռովություն. տուժել է 7 մարդ


13:17 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի Մուշ մարզի կանանց բանտերից մեկում տեղի է ունեցել խռովություն՝ հաղորդում է CNN Turk-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խռովության պատճառը բանտարկյալների պահման վատթարացող պայմաններն են: Հաղորդվում է նաև, որ ի նշան բողոքի՝ բանտարկյալները հրկիզել են բանտախցերից մեկը, որի հետևանքով տուժել է 7 մարդ:

Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Ընթանում է հետաքննություն: