12:09 , 29 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Հոկտեմբերի 29-ին` ժամը 09.03-ին, ահազանգ է ստասցվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի անցուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. ներսում վատառողջ քաղաքացի կա:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 29-ին` ժամը 09.08-ին, ահազանգ է ստեցվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: