11:50 , 29 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Պատգամավորներն էլ մարդ են և նրանց նույնպես անհրաժեշտ է աշխատավարձերի բարձրացում: Շատ հաճախ պատգամավորի կերպարը ներկայացվում է, որպես նյութապես ապահովված անձանց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք զգում են աշխատավարձերի բարձրացման կարիքը:
«Ես կարծում եմ, որ շատ ընտանիքներ կան Հայաստանում, որ ունեն աշխատավարձերի բարձրացման կարիքը»,-ասաց Ա. Դավթյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ