Երևանում «Ինգա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Wolksvagen-ն ու Лада-ն. Wolksvagen-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ


11:28 , 29 հոկտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 20-ամյա Պետրոս Եսայանի վարած Wolksvagen մակնիշի 22 ՕԼ 403 համարանիշի և 22-ամյա Հարություն Կարգինյանի Лада Калина մակնիշի 10 ՏՏ 086 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Wolksvagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 ավտոմեքենաների վարորդներն ու Wolksvagen-ի ուղևորուհի 15-ամյա Էլեն Մանգասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ