Գունավոր հեղափոխության տեխնոլոգիա


11:05 , 29 հոկտեմբեր, 2013

Ենթագիտակցության մեջ անքննարկելի սկզբունքների՝ ՖԵՏԻՇՆԵՐԻ վրա է կառուցված աշխարհընկալողական համակարգը, որ պիտի օժտված լինի տրամաբանական ներդաշնակությամբ, զերծ ներքին հակասություններից: Ցանկացած նոր փաստ ուղեղը կամ ներդնում է այդ համակարգի մեջ կանխակալ մեկնաբանմամբ ու գնահատմամբ , կամ վերոհիշյալ զգացմունքային արձագանքների միջոցով դեն է շպրտում: Այդ գործընթացն այլ կերպ կոչվում է ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ, սեփական խիղճը հանգստացնելու ձգտում: Ավելին:
Իրականությանն անհամապատասխան ծրագրավորում ունեցող մարդը մտավորապես կուրանում է: Առաջանում է ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅԱՄԲ զբաղվողներին հայտնի դրություն, երբ «ԱԿԱՆՋ ՈՒՆԻ՝ ՉԻ ԼՍՈՒՄ, ԱՉՔԵՐ ՈՒՆԻ՝ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»: Հոգեպես թամբված մարդը դատում է կեղծ, աննկատելիորեն իրեն ներարկված չափանիշներով, որոնք նրան դրդում են սխալ եզրահանգումների ու արարքների: Իմանալով ուղեղի ծրագրավորման տեխնոլոգիան, կարելի է կառավարել ԱՄԲՈԽԸ ԴՐՈՇՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ, ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, պիտակների հետ ձեռնածությունների միջոցով: 
Փոխադրեց՝ ՀՈՎԻԿ ՎԱՍԻԼՅԱՆԸ