Նոր տեխնոլոգիան պլանշետի թեքման դեպքում կփոխի ֆիլմի սյուժեն


10:37 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արվեստի և դիզայնի ժնևյան համալսարանում (HEAD-Geneva) ստեղծել են տեխնոլոգիա, որը կարող է փոխել ֆիլմի սյուժեն պլանշետի դիրքի փոխման դեպքում: 

IDNA տեխնոլոգիայի մշակող Սիլվեյն Ջոլիի խոսքով՝ սյուժեն կարող է ճյուղավորվել, և դիտողը կարող է մասնակցել դրա զարգացմանը: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:

Նոր մշակումը ֆիլմը կարող է վերափոխել եռաչափ ձևաչափի, երաժշտությունը նույնպես կփոփոխվի՝ կախված այն բանից, թե ինչպես կթեքվի պլանշետը: