10:02 , 29 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հոկտեմբերի 28–ին ընդունել է «Universal Global logistics» ընկերության ներկայացուցիչներ Ռաուլ Խիրոնին և Անտոնո Ասերոյին:
Վերոնշյալ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտահանման լոգիստիկայով, մասնավորապես, բերքի երկարատև պահպանման, փաթեթավորման և տեղափողման հարցերով:
Ընկերությունը ցանկանում է իր գործունեությունը ծավալել նաև Հայաստանում` հաշվի առնելով առկա ներուժը:
Նախարարը ողջունել է հյուրերին և նշել է, որ իրենց ընտրությունը միանգամայն իրատեսական է, քանի որ Հայաստանն ունի պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալները կրկնապատկելու հնարավորություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ