Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 29


03:35 , 29 հոկտեմբեր, 2013

Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 29
Փրկիչը բոլոր փորձությունների համար որպես դեղ սահմանեց աղոթքը՝ ասելով. «Աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26: 41)։ Այդ պատճառով էլ Հակոբոս առաքյալն ասաց. «Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է ընկել, թող աղոթի» (Հակ. 5: 13), այսինքն՝ թող Աստծուն աղաչի վշտերի և տրտմության պատճառները վերացնել:
Հոկտեմբերի 29-ի ճաշու ընթերցվածք / Առակ. 12: 8-13: Եսայ. 49: 8-11: Բ Կոր. 4: 6-14: Ղուկ. 10: 21-24: