00:44 , 29 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դերասանուհի Մոնիկա Բելուչին հերքել է Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին տիրոջ՝ ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովի հետ սիրավեպի մասին լուրերը, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այդ լուրը, որը չգիտեմ, թե որտեղից է հայտնվել, ոչնչով հիմնավորված չէ»,- հայտարարել է Բելուչին: Նրա խոսքերով՝ իր կյանքում Վենսան Քասելից բաժանվելուց հետո այլ տղամարդ չի եղել:
Բելուչին հայտարարել է, որ իր նախկին ամուսնուց բաժանվել է, քանի որ իրենք «տարբեր ուղղություններով էին զարգանում»:
Դրանից բացի, իտալացի դերասանուհին հերքել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ սիրավեպի մասին լուրերը: Նրանք միասին աշխատում են ռեժիսորի նոր ֆիլմի վրա:

