00:12 , 29 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նոր բնակարան է փնտրում:
Վերջերս պապարացիները 38-ամյա դերասանին լուսանկարել են, երբ նա նայում էր Նյու Յորքի կենտրոնի շքեղ բնակարաններից մեկը:
Page Six պորտալին Լեոնարդոյի մտերիմներից մեկը հայտնել է, որ նրան շատ է դուր եկել այդ բնակարանը, և նա մտադիր է մոտ ժամանակներս այն գնել: 13 մլն դոլար արժողությամբ բնակարանն ունի 3 ննջասենյակ, մարմարե սանհանգույց, գրադարան և զգեստների համար նախատեսված սենյակ: