22:02 , 28 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մարսի վրա օվկիանոս է գոյություն ունեցել: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Միխայիլ Իվանովը:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ Կարմիր մոլորակի «Ուտոպիա» դաշտավայրի շրջանում օվկիանոս է գոյություն ունեցել:
Մենք ենթադրում ենք, որ օվկիանոսի սառցակալումը սկսվել է Հեսպերիդյան դարաշրջանում, որը Մարսի վրա տեղի է ունեցել 3.5-2.9 մլն տարի առաջ: Այդ ժամանակաշրջանում, ըստ ենթադրությունների, մոլորակի վրա մշտական ջրոլորտ է եղել, իսկ «Ուտոպիա» դաշտավայրի շրջանում էլ` օվկիանոս»,- ասել է Իվանովը:
Նախկինում օվկիանոսի առկայության մասին են վկայում դաշտավայրի շրջանում կեղտի մեծ կուտակումները: