Խորը քնած ուսանողուհին չի նկատել, թե ինչպես է ծննդաբերել


21:37 , 28 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լոնդոնի համալսարանին կից քոլեջի հումանիտար գիտությունների բաժնի 25-ամյա ուսանողուհին այնքան խորն է քնել, որ նրան նույնիսկ չեն կարողացել արթնացնել ծննդաբերության ցավերը:

Արթնանալով` Սառա Փիրսոնն իր ընկեր Գրեմ Սմիթին ասել է, որ ինչ-որ տարօրինակ բան է զգում: Սակայն մինչև 25-ամյա տղամարդը հասկացել է, թե ինչ է տեղի ունենում, նրանց որդին` Չառլին, պատրաստ է եղել լույս աշխարհ գալու: Դրանից մի քանի ժամ առաջ զույգը եղել է հիվանդանոցում, սակայն մանկաբարձը Սառային զննելով` խորհուրդ է տվել հետո գալ:

«Մենք մի քանի ժամ քնեցինք, իսկ հետո Սառան արթնացրեց ինձ և ասաց, որ իրեն տարօրինակ է զգում: Երբ ես զննեցի նրան, տեսա երեխայի գլուխը: Ես զանգահարեցի մանկաբարձուհուն, ով ասաց, որ շտապօգնություն զանգեմ: Մինչ մենք սպասում էինք, կինը հեռախոսով ինձ ասում էր` ինչ անել»,- պատմել է Գրեմը:

Շտապօգնությունը բավականին ուշացել է, և Գրեմը ստիպված է եղել ինքն ընդունել ծնունդը, գրում է Mail Online-ը:

http://i.dailymail.co.uk/i/pix/2013/10/26/article-2477335-18F900B800000578-489_634x428.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2013/10/26/article-2477335-18FE5B1C00000578-935_634x423.jpg