19:30 , 28 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր շախմատային բլից-մրցաշար անցկացրեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մի շարք շախմատասեր երեխաների հետ:
eMedia.am-ի փոխանցմամբ՝ մինչ հանդիպումը Արոնյանը զրուցեց լրագրողների հետ՝ պատմելով, որ իր փոքր հասակում ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունեցել է խաղալու այն ժամանակվա գրոսմայստերների հետ:
«Դա խիստ ուրախալի մի էր մեզ համար: Իսկ այսօր, երբ մենք ենք մեծացել ու դարձել գրոսմայստերներ, մենք պարտավոր ենք մատաղ սերնդի հետ կիսվել մեր վարպետությամբ: Նկատի ունենալով Հայաստանում հետաքրքրությունը շախմատի նկատմամբ, շատ հպարտ եմ, որ այսքան երեխաներ կան, որ զբաղվում են շախմատով»,- ասաց գրոսմայստերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ