Հեքիաթ ոչ երջանիկ ավարտով


19:47 , 28 հոկտեմբեր, 2013

Մի աղջիկ չորսը տարի սիրում ա մի տղայի: Մեկ ամսից նրանք պատրասվում են ամուսնանալ, երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով մեկ ուրիշը, ասում ա յան տուր էդ տղուն, որովհետև ես եմ քեզ հետ ամուսնանալու ու էդ աղջիկը յան ա տալիս իր սիրած տղային էն պատճառաբանությամբ, որ ավելի շահեկան ա էս մի տղու հետ ամուսնանալը, ու որ եթե նոր տղու հետ չամուսնանա, էդ նոր ի հայտ եկած տղեն իրեն կփախցնի:

Առանց երկար-բարակ մտածելու, նոր ստացած առաջարկից հետո, աղջիկը ուրախ-ուրախ հայտարարում ա որ ինքը յան ա տվել իրա սիրածին ու հեսա ամուսնանալու ա ավելի դուխով տղու հետ, ու ոչինչ որ նոր տղուն չի սիրում, կարևորը էդ տղեն կարա իրա անվտանգությունը ապահովի, համ էլ մտքում ասում ա ես մեկա, գաղտնի ձևով կհանդիպեմ իմ սիրած տղու հետ: 
Նոր տղու հետ ամուսնությունից մեկ շաբաթ առաջ, էս տղեն իր ընկերների հետ միասին, իր հարսնացուին հրապարակայնորեն բռնաբարում ա ու հայտարարում, որ եթե դու քո չորսը տարվա սիրած ընկերոջը դավաճանեցիր, ես ով եմ, որ ինձ չդավաճանես՝ ինչքան էլ երդում տաս ու մեկ էլ ով ա էդքան հիմար, որ քո պես անբարոյականի հետ ամուսնանա: 

Էս աղջիկը սկսում ա լացել, ողբալ, որ ինքը էլ այդպես չի վարվի, որ ինքը իր նոր սիրեկանին էլ ա սիրում, իսկ էդ սիրեկանն էլ փոխանակ խղճա, իր ընկերներին ա ասում հիմա էլ դուք ինչ ուզում եք արեք այդ անբարոյական կնոջ հետ:Էս աղջիկը վազում ա իր նախկին ընկերոջ մոտ, որ գոնե նա իրեն հետ ընդունի, սակայն նա էլ, նույն կերպ ասում ա, հո ես հիմար չեմ, որ քո պես փչացածի ու դավաճանի հետ ընտանիք կազմեմ:
Իսկ հիմա էդ աղջիկը, ով ուներ բոլոր հնարավորությունները նորմալ ընտանիք կազմելու, և երջանիկ լինելու, բավարարվում ա իր դուխով սիրեկանի ընկերների քածը լինելով...