Սամվել Ալեքսանյանի՝ հոգեկան շեղումով կողմնակիցը հարձակվում է մարդկանց վրա


19:24 , 28 հոկտեմբեր, 2013

Սամվել Ալեքսանյանի՝ հոգեկան շեղումով կողմնակիցը հարձակվում է մարդկանց վրա (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա և երթ անցկացրեցին՝ «Փակ շուկայի» նախկին տեսքը վերականգնելու պահանջով:

Այսօր շուկայի մոտ ակտիվիստներին, բացի Ալեքսանյանի` կարմիր գլխարկներով կողմնակիցներից, դիմավորեց նաև մի անձնավորություն, ով ակնհայտ հոգեկան շեղումներ ուներ: Նա սկզբում հարձակվեց լրագրողների վրա, այնուհետև՝ քաղաքացիների: Դե, իսկ ոստիկանները մինչև ակցիայի ավարտը նրան չհեռացրեցին տարածքից:

Մանրամասները դիտեք տեսանյութում: