19:12 , 28 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Թեհրանի հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2013-2014 ուս. տարում նվազել է շուրջ 7,5 տոկոսով»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «հայելի.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թեհրանի Թեմի Կրթական խորհրդի տրամադրած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 2655 հոգի: Այս թվից 208-ը մանկապարտեզի, իսկ 164-ը՝ նախակրթարանի աշակերտներն են: 1195 աշակերտ սովորում է տարրական, 450-ը ուղեցույց և 638-ը՝ միջնակարգ օղակներում:
Տղաներ
Ընդհանուր առմամբ այս ուսումնական տարեշրջանի ընթացքում, բացի մանկապարտեզների ու նախակրթարանների աշակերտներից, դպրոցներում ուսանում են 1100 հոգի տղա աշակերտ: Նրանցից 599-ը տարրական, 217-ը ուղեցոյց և 284-ը միջնակարգ օղակի աշակերտներ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ