Թուրքիայում ամուսնացել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը


20:51 , 28 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Գիննեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաբարձրահասակ մարդը` Թուրքիայի քաղաքացի Սուլթան Քոսենը, ում հասակը կազմում է 2 մետր 51 սմ, ամուսնացել է սիրիական ծագմամբ մի կնոջ հետ. գրում է թուրքական Anadolu  գործակալությունը: 

Հարսանիքը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանակից Մարդին գավառում:

«Թուրք հսկայի» պատմությունը սկսվել էր Քոսենի պատանեկության տարիներին, երբ նա դեռ 10 տարեկան էր: Նրա մոտ նկատվել էր հիմոֆիզի ուռուցք, որը հանգեցրել էր հսկայական աճի: Բժիշկները ուռուցքը հեռացրել էին 2008-ին, որից հետո տղայի աճը կանգնել էր: Քոսենը հանդիսանում է նաև աշխահում ամենաերկար ափերի` 27.5 սմ և ոտնաթաթերի` 36.5 սմ, տերը:

Հարսանեկան լուսանկարից երևում է, որ հարսնացուն հազիվ նրա թևատակից է: