Զգացմունքային մարդիկ հաճախ են երիկամների խնդիրներ ունենում


20:31 , 28 հոկտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Հաճախակի կրկնվող զգացմունքային ապրումնեը բացասաբար են անդրադառնում ոչ միայն մարդու հոգեկան աշխարհի, այլ նաև ֆիզիկական առողջության վրա. մեծանում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:

Ամերիկացի գիտնականների մի խումբ հետազոտություն է անցկացրել 400 կամավորների շրջանում: Պարզվել է, որ բոլոր այն անձիք, որոնց երիկամներում քարեր են հայտնաբերվել, խոստովանել են, որ ունեցել են նյարդային ապրումներ, խնդիրներ՝ կապված աշխատանքի և այլնի հետ: Հետազոտության ղեկավարներից մեկը նշել է, որ այս բացահայտումը շատ կարևոր է հիվանդության հետագա ուսումնասիրման համար: Նրա խոսքով՝ մինչ օրս դեռ ոչ ոք հստակ չի պարզել, թե ինչու են երիկամներում քարեր առաջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ