Չի կարելի սեփական ժողովրդի դեմ նույն ազգի վարձկաններին կամ ժողովրդին հանել


18:37 , 28 հոկտեմբեր, 2013

Գուցե իշխանությունը վերջապես միջոցներ ձեռնարկի այս կարմիր գլխարկներով «ցուցարարներին» փողոցներից հավաքելու հարցում:Այս աշխատատեղերով և բարերարով «մտահոգ» խումբը, գուցե հետաքրքիր էր առաջին օրերին և հնարավոր է արդյունավետ էր թվում, իսկ հիմա վարկաբեկում է, թե իշխանությանը, թե ոստիկանությանը, թե «բարերարին»:Չի կարելի սեփական ժողովրդի դեմ նույն ազգի վարձկաններին կամ ժողովրդին հանել: Թե սպասելու ենք մինչև մի միջադեպ լինի անդառնալի հետևանքով: Ուշքի եկեք: