Աննա Գրիգորյանի «աշխատանքային» ծնունդը


18:04 , 28 հոկտեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

Այսօրը տոնական է հաղորդավարուհի, ֆոտոմոդել Աննա Գրիգորյանի համար, ով «Elite model look»մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն է: Նա նշում է ծննդյան 22-ամյակը: Թեև Աննայի համար այսօրը բացի տոնականից նաև աշխատանքային է եղել, սակայն դա չի խանգարել նրան բազում շնորհավորանքներ ու անակնկալներ ստանալ: Կեսգիշերին իրենց ջերմ մաղթանքներով հաղորդավարուհուն շնորհավորել են մայրն ու եղբայրը, ինչից հետո Աննան բազմաթիվ շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ է ստացել: «Մայրիկիս ու եղբորս շնորհավորանքն իմ ամենամեծն նվեր էր»,-զրույցի սկզբում ասաց նա:

 Աննային հաջորդ անակնկալը մատուցել են աշխատավայրում: Պարզվում է    այժմ նա փորձաշրջան է անցնում ժամացույցի խանութներից մեկում, որտեղ էլ նրան անակնկալ են արել ու տորթով դիմավորել: ESem.am-ի հետ զրույցում հոբելյարը նշեց, որ մարքեթինգ է ուսումնասիրել ու մասնակցել դասընթացների, ինչն էլ այժմ իր հետաքրքրությունների մեջ է մտնում: «Առաջիկայում նպատակ ունեմ աշխատել որպես մարքեթոլոգ. կարծում եմ՝ մեր ոլորտում դա անհրաժեշտ է՝ մի շարք մանրուքներ իմանալու համար»,-շեշտեց հաղորդավարուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ