Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում


16:56 , 28 հոկտեմբեր, 2013

Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականումArmsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի շարք գերմանական լրատվամիջոցների կողմից ընդգրկվել է Բունդեսլիգայի  10-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:

Մխիթարյանը, միաժամանակ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հարցման արդյունքում առայժմ առաջատարն է:

Հիշեցնենք, որ ռոուրյան դերբիում, «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել «Շալկեի» նկատմամբ, իսկ Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: