20:38 , 28 հոկտեմբեր, 2013
Սովորե՛ք ապրել ներկայով: Ապրե՛ք ամեն րոպեով, ոչ թե հանուն ինչ-որ մեկ րոպեի:
Ներկան մի՛ համեմատեք անցյալի հետ: Ազատվե՛ք ուրվականներից ու ստվերներից, եղե՛ք այստեղ և հիմա:
Բարություն ու սեր բաժանեք: Դրական հույզերն ամրացնում են առողջությունը, բացասականները՝ քայքայում այն:
Յուրաքանչյուրս սիրո կարիք ունենք, բայց ոչ ռոմանտիկ կապվածության:
Այն ջերմության զգացումը, որ ունենում ենք երեխային գրկելիս, ընկերոջ հետ խորհրդակցելիս, լսելով ինչ-որ մեկին, նպաստում է հավասարակշռության և առողջության ամրապնդմանը: