ԵԱՀԿ. Վրաստանի նախագահական ընտրությունները համապատասխանում են ընդունված չափորոշիչներին


15:48 , 28 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

ԵԱՀԿ միջազգային դիտորդները բարձր են գնահատել Վրաստանում նախագահական ընտրությունների ընթացքը` համարելով այն միջազգային չափանիշներին և կազմակերպության պահանջներին համապատասխան. ասված է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցում, որը հրապարակվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում: 

Փաստաթուղթը նշում է, որ ենթադրյալ ընտրակեղծումների և խախտումների վերաբերյալ բողոքների հիմնական մասը մերժվել է դիտորդների կողմից: