14:15 , 28 հոկտեմբեր, 2013
Մեր տեղեկություններով Արմեն Զախարյանի կողմից «Մհեր Մկրտչյան» թանգարանին նվիրված Ֆրունզի նկարը գտնվում է ոչ թե թանգարանում, այլ Գյումրու քաղաքապետարանում։ Այս տեղափոխության պատճառների վերաբերյալ թանգարանը որեէ հայտարարություն չի տարածել և ամենակարևորը այդ մասին տեղյակ չի պահել պարոն Զախարյանին, որը և արդարացի դժգոհություն է առաջացրել հեղինակի կողմից։
Գիտենք, որ «Մհեր Մկրտչյան» թանգարանը չունի անվտանգության որևէ համակարգ և հավանաբար դա է եղել պատճառը նման տեղափոխության համար։
Հիմա հարց․
Գյումրու քաղաքապետարանը ունի՞ արդյոք ծրագիր թանգարանի անվտանգության խնդիրները լուծելու համար, եթե այո, ապա երբ և ինչ ժամակետներում է պատրաստվում լուծել այս խնդիրները և վերադարձնել նկարը թանգարանին։