13:51 , 28 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ Լուիսվիլ համալասարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և հայտարարել են , որ կապույտ աչքերով մարդիկ ավելի հաջող կարիերա են անում, քան մուգ աչքերով մարդիկ: Ըստ այդ հետազոտության, նրանք հաջողակ են ոչ միայն աշխատանքում, այլ նաև ուսման մեջ:
Պրոֆեսոր Ջոաննա Ռուֆն ասել է, որ կապուտաչյա մարդկանց մոտ զարգացած է ռազմավարական մտածողությունը, բացի այդ պարզվել է, որ նրանց հաջողվում է արագ շահել դիմացինի համակրանքն ու վստահությունը, հայտնում է obozrevatel.com-ը: