Գործազուրկների համար սահմանված նպաստի 94%-ը տեղ չէր հասնում. Արտեմ Ասատրյան


12:54 , 28 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ բացատրեց, որ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ գործազուրկների համար սահմանված նպաստը խիստ անարդյունավետ է, նկատի ուներ, որ գումարի 94%-ը չէր հասնում աշխատանք փնտրող անձանց։


«Գործազրկության նպաստ տրամադրելիս մենք հաշվի չենք առնում սոցիալապես անապահով լինելը. խնդիրը դրան է վերաբերում»,- բացատրեց նախարարը և պարզաբանեց, թե ինչու է պետք շուրջ 20 000 նպաստառու գործազուրկներին զրկել 18 000 դրամից։


Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախարարությունն իրականացրել է վերլուծություններ նախորդ 3-4 տարիներին իրականացված ծրագրերի համար՝ ներմուծելով մի շատ կարևորագույն ցուցանիշ, թե կոնկրետ ծրագրի իրականացման արդյունքում ծրագրի ավարտից հետո ինչքան ժամանակում է անձը դարձել զբաղված։


«Եվ դա, կարծում եմ, մեր ծրագրի կարևորագույն արդյունքը պետք է լինի։ Երբ ծրագիրն իրականացվում է և ավարտվում էր, անձը պետք է դառնա զբաղված, իսկ մենք դիտարկվում ենք արել, առնվազն մեկ տարի հետո անձը արդյոք զբաղվա՞ծ է, բայց երբ ընդամենը 6%-ն է դառնում զբաղված՝ դա նշանակում է, որ արդյունավետ չի ծրագիրը»,-նշեց նա։

Թե ի վերջո ի՞նչ է նախատեսել կառավարությունը գործազուրկների նպաստի փոփոխության հարցում, նախարարը նշեց, որ նպաստ՝ որպես այդպիսին, չի լինելու, այլ լինելու է ծախսերի փոխհատուցում։


«Էությունը աշխատանք փնտրող անձի որոշակի ծախսերը փոխհատուցելն է։ Աշխատանք փնտրողը, դիմելով և հաշվառվելով համակարգում , դրանից հետո ձեռք է բերում գործազուրկի կարգավիճակ։ Այնուհետև մեկ տասնյակից ավելի ծրագրեր կան, զբաղվածության ոլորտում իրականացվող, որոնց ներքո դիտարկվելու է տվյալ անձի կարիքի գնահատման հիման որևէ ծրագրում ընդգրկելը, այդ թվում նաև աշխատելով տվյալ անձի հետ»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ