12:42 , 28 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2012թ. 1 ամսում գաղտնալսել է Իսպանիայի քաղաքացիների 60 մլն հեռախոսազանգ՝ հայտնում է Huffington Post-ը՝ հղում կատարելով իսպանական ԶԼՄ-ներին:
Huffington Post-ի տվյալով՝ իսպանական Mundo թերթը հրապարակել է հոդված՝ հիմնված ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերի վրա: Հոդվածի հեղինակներից մեկն էր բրիտանական Guardian թերթի նախկին լրագրող Գլեն Գրինվալդը, որը շփվել է Սնոուդենի հետ:
«Եվս մի մեծ երկիր վաղը կիմանա, որ իր միլիոնավոր քաղաքացիների զանգերը գաղտնալսել է Ազգային անվտանգության գործակալությունը»,- գրել է Գրինվալդը Twitter-ում: