Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա


11:43 , 28 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Այսօր գրեթե ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակ, միայն հարավ-արևելյան շրջաններում դեռ հնարավոր են թույլ տեղումներ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ, առանձին վայրերում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը ցերեկն արևի ազդեցությամբ մի փոքր կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am կայքից:

Երևանում սպասվում է առանց տեղումների արևային եղանակ, հնարավոր է քամի 8-12մ/վրկ:

Ցերեկը սպասվում է +16+18, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: