Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:14 , 28 հոկտեմբեր, 2013

Երեկ կիրակի էր, բայց կիրակի լինելուց զատ այն հոկտեմբերի 27-ն էր: Հայոց պատմության մեջ ևս մեկ սև օր: Ֆեյսբուքահայությունը օրվա սկզբից մինչև վերջ վերհիշեց այդ օրը: Երեկվա տեսլականը խամրեցրեց Արթուր Աբրահամի հաղթանակը, եթե չլիներ հոկտեբերի 27-ը, համոզված եմ, երեկ մենք կքննարկեինք, թե ինչ գեղեցիկ հաղթանակ տարավ Արթուրը, բայց ցավոք սրտի հոկտեմբերի 27-ին մարեցին շատ պայծառ ժպիտներ, որոնք մի ողջ ազգ էին ջերմացնում:

Մենք հայերս սիրում ենք ընտրություններ, դրանում համոզվեցինք վերջերս(Գրողների միության և Կոմպոզիտորների միության նախագահի ընտրությունների ժամանակ): Իսկ եթե տվյալ ժամանակահատվածում ՀՀ-ում ընտրություն չկա, մենք շատ բուռն կարող ենք քննարկել Մոզամբիկի ընտրությունները, էլ ուր մնաց, որ Վրաստանինը չքննարկենք: Շտապեմ ուրախացնել Իվանաշվիլու կողմնակիցներին նրա առաջարկած թեկնածուն` Մարգվելաշվիլին, ընտրվեց և դարձավ Վրաստանի նախագահ: Շնորհավոր, բարով վայելի: Ինչպես գիտենք Սահակաշվիլու երկրպագուները Հայաստանում շատ շատ են, իսկ նրանց ուղղակի համբերություն եմ մաղթում:

Երեկ խոսեց Հայրիկյանը, էն անկախության սիմվոլը: Նժդեհին ու Անդրանիկին էր վիրավորում, աբիժնիկ էր ասում: Չվերհիշեմ նրա գրածը, բայց ձեր ուշադրությունը կհրավիրեմ վերջին դեպքերին, որոնք Հայրիկյանի հետ սերտորեն կապված են: Ստեղ են ասել, ով ինչից է խոսում:

Բարի շաբաթվա սկիզբ եմ մաղթում: