90-ականների ռեկետը խաղ է բանկ-վարկային քաղաքականության դեմ


09:53 , 28 հոկտեմբեր, 2013

Քանի դեռ առնչություն չէի ունեցել հարկային կամ Բանկ-վարկային քաղաքականության հետ, կարծում էի, որ այն եզակի երջանիքներից եմ, ում բախտ է վիճակվել չթաթախվելու այդ ցեխի մեջ: Թաթախվելուց էլ փոշմանել եմ, քանի որ նման անհաստատուն ոլորտ չէի պատկերացնում: Իննսունականների ռեկետը խաղ է այս ոլորտի դեմ, սա պետական մակարդակով թալան է, պառազիտություն, արյուն ծծկելոցի, իսկ աշխատակիցները՝ պարզապես դուշման, առնետի հոտառությամբ և առյուծի անզիջողականությամբ: Լուրջ եմ ասում, տզի նման պլոկում են մեր երկրում միջին և փոքր բիզնեսով զբաղվող
գործարարներին: Իսկապես, երկիրը ծանր վիճակում է գտնվում:
Անձամբ ես, պահանջում եմ այս իշխանությունների, կառավարության և նախագահի անվարան և անմիջական հրաժարականը: