Վաղամեռիկները ....


10:07 , 28 հոկտեմբեր, 2013

– Իսկ եթե դողամ ու վայր ընկնեմ , վաղամեռիկ եմ կոչվելո՞ւ..
– Ո՜չ, բնավ.. դու քո ժամանակն արդեն ապրել ես... 
– Այդ ինչպե՞ս , ուրեմն ինձ չե՞ն բարձրացնի վեր, չեն փաթաթի իրենց տա՜ք ձեռքերով ու կրկին չեն բարձրացնի քեզ մո՞տ ...
– Ոչ.. քեզ կփաթաթեն գետնին.. քեզ կտրորեն.. կճզմեն.. կսպանեն ... ու դու թուլությունից կմեռնես...
– Այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք ընկնում նրանց համար..
– Որ ավելի արքայավայել, ավելի գեղեցիկ ապրեն...
– Պատկերացնում ես քայլում ենք մենք, իսկ նրանք գետնին թափված, դես ու դեն... մեկը արունոտած՝ կարմիր.. մյուսը ցրտից՝ դեղնած ... սարսափելի է, չէ՞ ...
– Այո ... 
– Իսկ ինչու, երբ մենք կառչում ենք մեր ճյուղերից , բայց այնքա՜ն թույլ ենք, որ չենք դիմանում և ընկնում ենք թուլությունից , նրանք երջանկանում են, երբ ականատես են լինում մեր ընկնելուն...
Երբ ցրտից դեղնում ենք ,կամ ջերմում՝ սկսում ենք կարմրել... նրանք հիանում են մեր հիվանդ տեսքով...
ինչո՞ւ են նրանք ավելի ցավեցնում մեզ, տրորում մեր մարմիններն ու սպանում... ու անգամ երբ ցավից ձայն ենք հանում , նրանք ավելի են ուրախանում.. 
Խրթ-խրթ .. ավելի ճզմում...
– Նրանք բոլորի հանդեպ են այդպիսին... 
– Ո՞վքեր են նրանք..
– Մարդիկ ...


Հ.Գ.

Ուշադիր եղեք թույլերի հանդեպ, (այնպիսին ինչպիսին անօգնական տերևները) նրանք ովքեր մեզ ուժեղ ու գեղեցիկ են թվում, իրականում հոգու խորքում մահանում են .. 
Մահանում են մեր անտարբերությունից..