09:07 , 28 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վրաստանում հաշվվել են երեկ կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների կեսից ավելին։
Ինչպես տեղեկացնում է Новости Грузии կայքը, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է քվեների 62.17%-ը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեն 21.65%-ը, իսկ խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության թեկնածու Նինո Բուրջանաձեն 10.14%-ը։
ԿԸՀ-ն հաշվել է 1906 տեղամասերի և 12 լրացուցիչ տեղամասերի տվյալները՝ ընդհանուր առմամբ քվեների 51.27%-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ