Նախագահական ընտրությունները դարձան վրացի ժողովրդի հաջողությունը. ԿԸՀ նախագահ


08:58 , 28 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանում նախագահական ընտրությունները կայացած են, քվեարկությունը անցել է հանգիստ պայմաններում: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան:

«Ընտրությունները կայացան: Դա վրացի ժողովրդի ևս մեկ հաջողությունն էր: Ընտրողները կարողացան ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրատեղամասերում և ամրագրել իրենց ընտրությունը»,- ասել է Թամար Ժվանիան:

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ կիրակի օրը Վրաստանի նախագահական ընտրությունները կայացել են, վստահաբար առաջնորդում է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:

«Շատ կարևոր է, որ ամեն ինչ անցել է հանգիստ միջավայրում: Չեն արձանագրվել խախտումներ և անկարգություններ, որոնք կարող էին հատուկ խնդիրներ առաջացնել: Ընտրական հանձնաժողովների աշխատակազմն աշխատել է շատ օպերատիվ: Մենք այս ընտրությունների առաջին արդյունքների մասին կարողացել ենք հայտարարել մինչև ժամը 24:00-ը»,- նշել է ԿԸՀ նախագահը: