08:23 , 28 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նոր նախագահի երդմնակալությունից հետո պատրաստվում է մի փոքր հանգստանալ: Այդ մասին Սաակաշվիլին հայտնել է լրագրողներին, որոնց Վրաստանաի նախագահի ընտրություններում քվեարկելուց հետո հրավիրել էր իր տուն:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք ամփոփիչ եզրագիծ կքաշեն Սաակաշվիլիի 8-ամյա կառավարության համար: