Սաակաշվիլին ընդունել է Մարգվելաշվիլիի հաղթանակը


22:33 , 27 հոկտեմբեր, 2013

Սաակաշվիլին ընդունել է Մարգվելաշվիլիի հաղթանակը

AraratNews.am-ը գրում է.

Միխեյիլ Սաակաշվիլին ընդունել է իշխանական Վրացական երազանք կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Վրաստանում տեղի են ունեցել ընտրություններ եւ երկիրն ընտրել է նոր նախագահի: Ես ուզում եմ բոլոր քվեարկողներին շնորհակալություն հայտնել, քանզի բոլոր ընտրությունները նպաստում են երկրում ժողովրդավարության զարգացմանը, քվեարկողներն ասացին իրենց խոսքը: Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից, մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը. ասել է նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին: