Հենրիխ Մխիթարյանը` Շալկեի հետ խաղում (տեսանյութ)


14:54 , 27 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում կայացավ «Ռուրյան» դերբին` «Շալկե» – «Բորուսիա» Դորտմունդ մրցավեճը, որում հյուրերը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: 

«Բորուսիայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ խաղի հերոսներից մեկը: Նա կատարեց երկու գոլային փոխանցում, ինչպես նաև անմիջական մասնակցություն ունեցավ երրորդի կազմակերպմանը: