Ալբեր Քամյու


10:33 , 27 հոկտեմբեր, 2013

albert-camusԵս երբեք չեմ հավատացել ինքնանպատակ ճշմարտության ուժին: Բայց արդեն մեծ բան է նշանակում գիտենալ, որ հավասարազոր ուժերի դեպքում ճշմարտությունը տանում է հաղթանկ ստի նկատմամբ: Մենք հասել ենք այդ դժվար հավասարակշռությանը և այսօր պայքարում ենք` հիմք ունենալով այդ նրբերանգը: Նույնիսկ համարձակվում եմ ասել, որ ուղղակի կռվում ենք հանուն նրբերանգների, այն նրբերանգների, որոնք կարևոր են, ինչպես մարդը: Կռվում ենք հանուն այն նրբերանգի, որը տարանջատում է զոհաբերությունը միստիկականությունից, եռանդը` բռնությունից, ուժը` դաժանությունից հանուն դեռևս շատ թույլ դրսևորվող այն նրբերանգի, որը զատում է կեղծը ճշմարիտից, մարդուն, որի հետ հույսեր են կապում` թուլամորթ աստվածներից, որոնց մեծարում եք դուք…