Գերմինջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ Արթուր Աբրահամը(38-4, 28) Օլդենբուրգ քաղաքում WBO Intercontinental գոտու համար մենամարտեց իտալացի 29-ամյա Ջիովանի դե Կարոլիսի(20-5,10) հետ:
Մրցամարտի 12 ռաունդներից հետո Արթուր Աբրահամը հաղթեց(120:108, 119:109, 119:109) Կարոլիսին: Այսպիսով Աբրահամը կկարողան պայքարել չեմպիոնական տիտղոսի համար: Այդ մրցամարտը կայանալու է 2014 թվականին, աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ:
