00:32 , 27 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք խաղից առաջ մամլո ասուլիսի ժամանակ նշել է.
«Մանչեսթեր Սիթին» ունի երկու հիանալի թիմ: Մեկը` խաղում է, մյուսը` պահեստայինների նստարանին է: Հարցնում եք` այս առումով չե՞մ նախանձում արդյոք «Սիթիի» գլխավոր մարզչին: Ո՛չ, ես նախանձախնդիր մարդ չեմ»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:
Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Չելսի»-«Մանչեսթեր սիթի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերրի 27-ին «Ստենֆորդ Բրիջ» մարզադաշտում: