23:59 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայում ձերբակալվել է մի տղամարդ, որի ուղեբեռում գտնվել է մի ամբողջական զինապահուստ` 2 ատրճանակ, 2 հրացան և դրանց փամփուշտները:
Օդանավակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ հրացաններից մեկը լիցքավորված է եղել:
Ձերբակալվածը Քլարքսվիլ քաղաքի 23-ամյա բնակիչ Քինան Դրոյենն է: Նա մեկնում էր Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաք:
Առաջիկայում տղամարդուն մեղադրանքներ կներկայացվեն, հաղորդում է ITAR-TASS-ը: