Ասպիրինն առողջությանն ավելի շատ վնաս է տալիս, քան՝ օգուտ. գիտնականներ


23:35 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գիտափորձերն ապացուցել են, որ ասպիրինն առողջությանն ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ է տալիս: Ուրվիքի համալսարանի փորձագետները բժիշկներին խորհուրդ են տալիս հաճախորդներին ասպիրին հնարավորինս քիչ նշանակել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինի մշտապես օգտագործումն առողջության համար վնասակար հետևանքներ կարող է ունենալ, ինչպես, օրինակ` ներքին արնահոսությունը և հեմոռագիկ ինսուլտը: Այս դեպքում նաև 37 տոկոսով մեծանում է աղեստամոքսային համակարգի արնահոսության հավանականությունը: Ինչ վերաբերում է հեմոռագիկ ինսուլտին, ապա դրա հավանականությունը հասնում է 38 տոկոսի: 

Արդյունքում մեծանում է նման հիվանդությունների պատճառով մահացությունների թիվը: Այս մասին գրում է Raut.ru կայքը: