23:27 , 26 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33UT823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Տուժածներից մեկը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ մյուսը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: