Բանանն օգնում է պայքարել վնասակար սովորությունների դեմ


23:19 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մասնագետները հետազոտություններ են իրականացրել, որոնք օգնել են ի հայտ բերել բանանի մի շարք օգտակար հատկություններ: Այս մասին գրում է Raut.ru կայքը:

Նախևառաջ, բանանը կարող է օգնել մարդուն ազատվել այնպիսի վնասակար սովորությունից, ինչպիսին ծխելն է: Այն կարող է մարդուն «ազատել» ոչ միայն նիկոտինի, այլև մարիխուանայի հանդեպ կախվածությունից: Բանն այն է, որ բանանները մեծ քանակությամբ տրիպտոֆան են պարունակում: Դրա շնորհիվ օրգանիզմում ձևավորվում են հատուկ թթուներ, որոնք օգնում են կախվածությունից ազատվել:

Գիտնականները կարծում են, որ ապագայում մարիխուանայից կախվածության դեմ հնարավոր կլինի պայքարել ոչ թե դեղորայքի, այլ հատուկ սննդակարգի միջոցով, որը հարուստ կլինի տրիպտոֆանով: