22:51 , 26 հոկտեմբեր, 2013
Յուրաքանչյուր երկրում, քաղաքում, ցանկացած քաղաքակրթությունում մարդկանց պատկերացումները կյանքի ու ազատության չափանիշների մասին տարբեր են: Մարդը ինքնին ազատ էակ է` անկախ տարիքից ու սեռից: Մենք ծնվում ենք դժվարություններով և ամբողջ կյանքի ընթացքում փորձում ենք պատվով դուրս գալ այդ դժվարություններից: Ազատությունը պատասխանատվություն է: Երբեմն խոսելիս ազատության մասին, վախի զգացողությունը մեծանում է` այն չհամեմատելու ու չնմանեցնելու անառակության հետ: Հենց այդ վախն է, որ հասարակությունում թույլ չի տալիս տարանջատել ազատության պատկերացումների իրենց չափանիշները: Ոմանք ազատությունը սխալ հականալու և ըմբռնելու հետևանքով դառնում են` թմրամոլ, անբարոյական, դիմում են գռեհկությանը, միաժամանակ ոտնահարելով դիմացինի ազատությունը:
Ազատությունը սկսվում է այնտեղից, որտեղից մենք ենք ուզում, ու վերջանում է այնտեղ, որտեղ մենք ենք ուզում և ո՛չ թե այնտեղ, որտեղից սկսվում է մեկ ուրիշի ազատությունը:
Ազատության չափանիշները յուրաքանչյուրի մոտ տարբեր են, այն պետք է տարանջատել` ընտանեկան, ընկերական, փողոցային ու այսպես շարունակ…
Կարելի է թվել ազատության վերաբերյալ բազմաթիվ չափանիշներ, չմոռանալով քաղաքակրթության, դաստերակության, ընդունված սովորությունների ու բարքերի մասին, և միաժամանակ չպարփակվելով մեր ցանկությունները:
‹‹Ազատությունը առաջին հերթին, ոչ թե առավելություն է, այլ պարտավորվածություն››,_ասել է Ալբերտ Քամյուն:Պարտավորվածություն է այնքանով, որ դու միաժամանակ ունես ազատություն, որ չունեն շատերը, հենց այդ ազատության դրսևորումներով դու օրինակ ես հանդիսանում այն մարդկանց համար, ովքեր զրկված են կամ էլ չեն հասկանում դրա իրական իմաստը: Ազատությունը դա ոչ թե քեզ զսպելն է, այլ ինքդ քեզ կառավարելը:
Ազատությունը պատասխանատվություն է, ահա թե ինչու են բոլորը ադքան վախենում դրանից.... Եվ վերջում` մարդը դատապարտված է այն կեղծ ազատությանը, որ այսօր կա մեր իրականությունում,,,,,,